This isn't an official website of the European Union

Հայաստան. ԵՄ-ն հիմնում է Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելություն սահմանային տարածքների կայունությանը նպաստելու համար

Փետրվարի 20-ին, հետևելով ԵՄ արտասահմանյան հարցերով խորհրդի նույն օրը ընդունած Հայաստանում ԵՄ առաքելություն (ՀԵՄԱ) հիմնելու որոշմանը, ՀԵՄԱ-ն առաջին հերթապահությունն իրականացրեց Քաղաքացիական գործողությունների ղեկավարի և Քաղաքացիական պլանավորման և վարման կարողության (CPPC) գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի և ՀԵՄԱ ղեկավար Մարկուս Ռիտերի աչալուրջ հսկողության ներքո։

 

ՀԵՄԱ-ն նպաստելու է մարդկային անվտանգությանը, տեղում վստահության ամրապնդմանը և աջակցելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ԵՄ ջանքերին։

Առաքելությունը ԵՄ արտասահմանյան հարցերով խորհրդի որոշումից մեկ ամսից ավելի քիչ ժամանակահատվածում հասել է նախնական գործառական կարողությանը, ինչը թույլ է տալիս սկսել աշխատանքները։ Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանային շրջանների կայունությանը, ամրապնդել վստահությունը և մարդկային անվտանգությունը հակամարտությունից տուժած վայրերում, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար անհարժեշտ միջավայրի ստեղծմանը:

ՀԵՄԱ-ի բացառապես քաղաքացիական անձնակազմը կազմելու է մոտավորապես 100 մարդ՝ ներառյալ մոտ 50 անզեն դիտորդներ։

Առաքելության օպերատիվ գլխամասը գտնվելու է Եղեգնաձորում՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզում։

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ստացված Բարձր ներկայացուցչին ուղղված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել է Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանում։