Հայաստան. ԵՄ-ն հիմնում է Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելություն սահմանային տարածքների կայունությանը նպաստելու համար
ՀԵՄԱ-ն նպաստելու է մարդկային անվտանգությանը, տեղում վստահության ամրապնդմանը և աջակցելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ԵՄ ջանքերին։
Առաքելությունը ԵՄ արտասահմանյան հարցերով խորհրդի որոշումից մեկ ամսից ավելի քիչ ժամանակահատվածում հասել է նախնական գործառական կարողությանը, ինչը թույլ է տալիս սկսել աշխատանքները։ Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանային շրջանների կայունությանը, ամրապնդել վստահությունը և մարդկային անվտանգությունը հակամարտությունից տուժած վայրերում, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար անհարժեշտ միջավայրի ստեղծմանը:
ՀԵՄԱ-ի բացառապես քաղաքացիական անձնակազմը կազմելու է մոտավորապես 100 մարդ՝ ներառյալ մոտ 50 անզեն դիտորդներ։
Առաքելության օպերատիվ գլխամասը գտնվելու է Եղեգնաձորում՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզում։
2022 թվականի դեկտեմբերի 27-ին ստացված Բարձր ներկայացուցչին ուղղված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել է Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) քաղաքացիական առաքելություն տեղակայել Հայաստանում։