This isn't an official website of the European Union

Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) հիմնվել ու սկսել է իր գործառնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմամբ։ ՀԵՄԱ առաջադրանքը ներառում է EUMA-ին հանձնարարված է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին, նպաստել հակամարտություններից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը և հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը: ՀԵՄԱ-ն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու ԵՄ ջանքերի էական բաղադրիչն է:

ԵՄ-ն հիմնել է առաքելությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելություն տեղակայելու՝ Հայաստանի իշխանությունների պաշտոնական հարցմանն ի պատասխան: Այս գործընթացը հետևել է ԵՄ դիտորդական կարողության  (EUMCAP)՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը տեղակայվելու հաջող փորձին։

Առաքելությունն ունի երկամյա մանդատ և կներգրավի անձնակազմի մինչև 209 անդամ, ներառյալ 165 միջազգային և 44 տեղական աշխատակիցներ: ՀԵՄԱ-ի դիտորդները և քաղաքացիական փորձագետները ԵՄ անդամ 23 երկրներից և երրորդ կողմ հանդիսացող մասնակից պետությունից՝ Կանադայից:

ՀԵՄԱ-ն տեղակայված է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում։ ՀԵՄԱ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, վեց օպերատիվ գրասենյակները՝ Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Կապանում, Գորիսում և Իջևանում: Առաքելությունը գրասենյակ ունի նաև Երևանում։ ՀԵՄԱ-ն բացառապես տեղակայված և գործում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում:

ՀԵՄԱ-ն իր ողջ գործունեությունը համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ: Այն նաև ադրբեջանական կողմին տեղեկացնում է համապատասխան զարգացումների մասին, ըստ անհրաժեշտության։

  • Image
    Portrait Dr Markus Ritter

Մարկուս Ռիտեր

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ծնվել է 1962 թվականին, ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իրավաբանական գիտությունների դոկտոր Մարկուս Ռիտերը՝ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավարը, ոստիկանության ավագ սպա է, որը մեծ փորձ ունի թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում։ Գերմանական դաշնային ոստիկանությունում պրոֆեսիոնալ կարիերայի 27 տարիների ընթացքում նա մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել և՛ գործադիր, և՛ վարչական մակարդակներում։ Ի սկզբանե՝ 1997-1998 թվականներին, լինելով զանգվածային անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական գումարտակի հրամանատար՝ այնուհետև ղեկավարել է Դաշնային սահմանային ծառայության տարբեր ստորաբաժանումներ, որից հետո 2002-2004 թվականներին զբաղեցրել է Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի Սահմանային ծառայության բաժնի փոխտնօրենի պաշտոնը։ Հաջորդ երկու տարիների ընթացքում՝ 2006-2007 թվականներին, զբաղեցնելով Կոբլենցի Դաշնային ոստիկանության կենտրոնական գրասենյակի Միջազգային ոստիկանության համագործակցության բաժանմունքի ղեկավարի պաշտոնը՝ 2008-2012 թվականներին եղել է Կայզերսլաուտերնի տարածքային Սահմանային ոստիկանության բաժնի ղեկավարը, իսկ 2014 թվականին որպես ավագ սպա ծառայել է Պոտսդամում՝ Դաշնային ոստիկանության կենտրոնական գրասենյակում։ 2014 թվականին Ռիտերը նշանակվել է Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի Տարածքային դաշնային ոստիկանության վարչության փոխնախագահ, այնուհետև պաշտոնի բարձրացմամբ 2020 թվականին նշանակվել է Շտուտգարտի Տարածքային դաշնային ոստիկանության վարչության նախագահ՝ այս պաշտոնում մնալով մինչև 2023 թվականի փետրվար ամիսը։

Ավելին, Ռիտերը լայն փորձառություն է ձեռք բերել հինգ միջազգային տեղակայումների ընթացքում։

  • 2004/2005 թթ. որպես ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարչության շտաբի պետ Կոսովոյում,
  • 2007/2008 թթ. որպես ՄԱԿ-ի դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Վրաստանում,
  • 2009-2011 թթ. որպես Գերմանական ոստիկանության նախագծային թիմի ղեկավար Աֆղանստանում,
  • 2012/2013 թթ. որպես Եվրոպական միության ավիացիոն անվտանգության առաքելության պլանավորման և գործողությունների ղեկավար Ջուբայում, (Հարավային Սուդան),
  • 2017-2019 թթ. որպես Եվրոպական միության խորհրդատվական առաքելության (EUAM) ղեկավար Բաղդադում (Իրաք),
  • 2023 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար:

Նրա ակադեմիական կրթությունը ներառում է

  • 1989-1994 թթ սովորել է իրավագիտություն Հայդելբերգի համալսարանում և ունի իրավագիտության մագիստրոսի կոչում (Իրավագիտության առաջին աստիճանի պետական քննություն),
  • 1995-1996 թեղել է Իրավաբանական գրասենյակային ծառայող Հայդելբեր­գի շրջանի դատարանում՝ Իրավագիտության երկրորդ աստիճանի պետական քննության համար (1996 թվական), և զուգահեռ սովորել է Ադմինիստրատիվ գիտությունների մագիստրատուրայում Շպեյերի Ադմինիստրատիվ գիտությունների գերմանական համալսարանում,
  • 1996 թվականից ունի Ադմինիստրատիվ գիտությունների մագիստրոսի կոչում,
  • 1999 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում Շպեյերի Ադմինիստրատիվ գիտությունների գերմանական համալսարանում։

Անցեք այս հղումով դոկտոր Մարկուս Ռիտերի վերաբերյալ կենսագրական տեղեկատվության PDF-ը նեռբեռնելու համար։

  • Image
    Contact us

Կապ

Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) մամուլի և տեղեկատվության թիմ

[email protected]