ՀԵՄԱ-ն պաշտոնապես բացել է Երևանի գրասենյակը
Մայիսի 30-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) բացել է Երևանի գրասենյակը։ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գտնվող նոր գրասենյակն աջակցելու է առաքելության մանդատի և գործունեության իրականացմանը` ամրապնդելով ազգային և միջազգային գործընկերների հետ առաքելության գործակցությունը Հայաստանի մայրաքաղաքում:
ՀԵՄԱ-ի ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է.
«Մեր նոր գրասենյակը կհեշտացնի գործընկերների հետ փոխգործակցությունը և կբարելավի դրա համակարգումը Երևանում՝ աջակցելով առաքելության մանդատի իրականացմանը։ Այն նաև որպես աշխատանքային տարածք է ծառայելու մեր անձնակազմի համար»։
Նոր գրասենյակի բացմամբ ՀԵՄԱ-ն այժմ գործում է Հայաստանի յոթ տարբեր վայրերում: Մեր օպերատիվ գրասենյակները տեղակայված են Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում և Կապանում։
Մինչ օրս ՀԵՄԱ-ն ավելի քան 2300 պարեկային շրջայց է իրականացրել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում։
ՀԵՄԱ-ն մեկնարկել է իր գործունեությունը 2023 թվականի փետրվարի 20-ին և ներկայում ունի առաքելության 132 աշխատակից, որոնք ԵՄ 23 անդամ պետություններից են: Քաղաքացիական անզեն առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը գործում է մինչև 2025 թվականի փետրվարը:
Կարդալ ավելին`ՀԵՄԱ
Լրատվամիջոցների հարցումների համար դիմել՝
ՀԵՄԱ մամուլի և հանրային տեղեկատվության գրասենյակ