This isn't an official website of the European Union

ՀԵՄԱ-ն անցկացրեց գենդերային և մարդու իրավունքների պաշպանության պատասխանատուների ցանցի առաջին հավաքը

Մայիսի 28-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում անցկացրեց գենդերային և մարդու իրավունքների պաշպանության պատասխանատուների ցանցի առաջին հավաքը: Ցանցը կարևոր նշանակություն ունի առաքելությունում գենդերային և մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման համար: Ցանցը, որը բաղկացած է տասներկու պատասխանատուներից, ներառյալ ՀԵՄԱ բոլոր վեց օպերատիվ գրասենյակներից և գլխամասից, աջակցում և ուղղորդում է առաքելության գենդերային և մարդու իրավունքների ներառման ու խրախուսման հիմնական ներքին և արտաքին ջանքերը: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և Վրաստանի ԵՄ առաքելության գենդերային և մարդու իրավունքների հարցերի պատասխանատու գործընկերները նույնպես ներկա էին հանդիպմանը՝ ՀԵՄԱ-ի պատասխանատուներին փոխանցելու իրենց լավագույն փորձը։

Գենդերային և մարդու իրավունքների պաշպանության պատասխանատուները կես դրույքով ներգրավված են գենդերային և մարդու իրավունքների հարցերին վերաբերող գործընթացներում և առաքելությունում տարբեր հաստիքներ ունեն՝ դիտորդի, թիմի ղեկավարի, հաշվետվությունների և տեղեկատվության կառավարման բաժինների աշխատակից պատասխանատուների: Նրանք ընտրվում են կամավոր հիմունքներով՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության խրախուսման՝ առաքելության ջանքերին աջակցելու իրենց մոտիվացիայի և շահագրգռվածության հիման վրա: Ցանցը հանդիպում է ամիսը մեկ անգամ:

Gender and human rights focal point retreat

Պատասխանատուները ուղղորդում են ՀԵՄԱ անձնակազմի անդամներին գենդերային և մարդու իրավունքների պաշտպանության ու ներառականության ապահովման համար ծրագրերի պլանավորման, պարեկային շրջայցների ու դիտորդության, հաշվետվությունների պատրաստման, տվյալների հավաքագրման և վերլուծության ժամանակ: Նրանք նաև ակտիվորեն աջակցում են հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը, ինչպես նաև կազմակերպում և համակարգում են իրազեկման հատուկ միջոցառումներ, օրինակ՝ գենդերային բռնության դեմ ակտիվության տասնվեց օրյակի և Կանանց միջազգային օրվա հետ կապված արշավները:

Լրատվամիջոցների հարցումների համար դիմել՝

ՀԵՄԱ մամուլի և հանրային տեղեկատվության գրասենյակ

[email protected]