This isn't an official website of the European Union

Հայաստանում ԵՄ առաքելությունը գործարկում է իր նոր գլխամասը Եղեգնաձորում

ԵՄ Քաղաքացիական գործողությունների ղեկավար Ստեֆանո Տոմատը 2023 թվականի փետրվարի 20-21-ը այցելեց Հայաստան՝ Եղեգնաձորում ԵՄ առաքելության գրասենյակը գործարկելու նպատակով: Բացման արարողությունը համընկավ փետրվարի 20-ին ԵՄ Արտասահմանյան հարցերով խորհրդի՝ ընդունած որոշման հետ՝ Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու։ Ստեֆանո Տոմատը հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Միրզոյանի և նրա տեղակալի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու սահմանապահ զորքերի հրամանատարի հետ։ ԵՄ Քաղաքացիական գործողությունների ղեկավարին բոլոր հանդիպումների ընթացքում ուղեկցել են Հայաստանում ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավար Մարկուս Ռիտերը և ԵԽ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը։

Stefano Tomat visited Armenia on 20 and 21 February 2023 to open the EU Mission in Armenia