Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի դիտարկումները Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Այս տարի՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ բարձր ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական միության անունից տարածել է հայտարարություն[1]։
Հարգելով, պաշտպանելով և իրացնելով մարդու իրավունքները՝ մենք ի զորու ենք խթանել խաղաղությունը, կայուն զարգացումը, հաշվետվողականությունը, արդարությունը և հասարակությունների ներառականությունը:
Այդ մոտեցումը Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեության համար շարունակում մնալ հիմնաքարային: Մարդու իրավունքների պաշտպանությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հենքի վրա Եվրոպական միության և Հայաստանի միասնական հանձնառությունն է և, որպես հիմնական ուղղություն կշարունակի մնալ ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգում։
Ամբողջ տարվա ընթացքում Եվրոպական միությունը շարունակել է ակտիվ աջակցությունն արդարադատության, ոստիկանության և կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին։ Մենք աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, աշխատանքային իրավունքների, երեխայի իրավունքների, ԼԳԲՏԻՔ+-անձանց իրավունքների, բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և անկախ լրատվամիջոցների պաշտպանության ուղղությամբ ներդրվող ջանքերին։ ԵՄ-ն տրամադրել է նաև մարդասիրական աջակցություն և աջակից է Հայաստանի Կառավարության գործողություններին՝ ուղղված տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
ԵՄ դիտորդական առաքելությունն աջակցում է տարածաշրջանում կայունության հաստատմանն ու վստահության ամրապնդմանը: Մոնիտորինգի և անմիջական ներգրավվածության միջոցով ԵՄ դիտորդական առաքելությունը ջանքեր է գործադրում՝ ապահովելու հակամարտությունից տուժած շրջաններում մարդու իրավունքների խնդիրների վերհանմանը և փաստագրմանը: ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվորեն խթանում է ինչպես «Կանայք, խաղաղություն և անվտանգություն», այնպես էլ «Երիտասարդներ, խաղաղություն և անվտանգություն» օրակարգերը՝ առանձնահատուկ ուշադրության առանցքում պահելով խոցելի իրավիճակներում գտնվող մարդկանց անվտանգային կարիքների հասցեագրումը: Այս հանձնառությունն առանցքային է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի շրջանակում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը սերտորեն փոխկապակցված է խաղաղության ու կայունության հետ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս
Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր
[1] https://www.eeas.europa.eu/delegations/china/human-rights-day-statement-high-representative-kaja-kallas-behalf-european-union_en