This isn't an official website of the European Union

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Image
Icon with a little pig

Նոր աշխատատեղերի ստեղծում

Ներդրումային միջավայրի բարելավում. Համաձայնագրով նախատեսվում է օրենսդրական դաշտի կատարելագործում, որի շնորհիվ կբարելավվի՝ Հայաստանի եւ Եվրոպական միության ընկերությունների համար առկա գործարար միջավայրն ու ներդրումային հնարավորությունները՝ խթան դառնալով հայկական ընկերությունների կողմից Եվրոպական միությանը վաճառվող ապրանքների եւ ծառայությունների ծավալների մեծացման համար, ինչպես նաև խրախուսելով ԵՄ ընկերություններին Հայաստանում հիմնել դուստր ձեռնարկություններ, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճի խթանմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը:

Նոր աշխատատեղեր կանաչ էներգիայի ոլորտում. Համաձայնագրի իրականացման ընթացքում կստեղծվեն էներգիայի մաքուր, այլընտրանքային աղբյուրներ՝ նպաստելով «կանաչ աճին» եւ կանաչ (վերականգնվող) էներգիայի ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղ համակարգ. Նորարար ստեղծագործություններ, գեղարվեստական գործեր, յուրահատուկ եւ բարձրորակ արտադրանք ստեղծող եւ վաճառող ավելի շատ հայ արվեստագետներ ու գյուտարարներ, ինչպես նաեւ հայկական ընկերություններ կարող են ապավինել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին, ճիշտ ինչպես Եվրոպական միության տարածքում:

Բիզնեսի նոր հեռանկարներ

Բիզնեսի համար ավելի կայուն եւ կանխատեսելի պայմաններ. Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կղեկավարվեն ԵՄ-ն եւ միջազգային չափանիշներին համահունչ՝ ապահովելով բիզնես միջավայրի առավել կանխատեսելիությունն ու կայունությունը: Նոր համաձայնագրի դրույթների համաձայն՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) պետք է տրամադրվի ՀԸԳՀ իրականացման մասին տեղեկատվություն և խորհրդատվություն, որը կնպաստի մասնավոր հատվածին վերաբերող օրենսդրության թափանցիկության բարձրացմանը:

Ծառայությունների առեւտրի ընդլայնման նոր հեռանկարներ. Նոր համաձայնագիրը նախատեսում է երկկողմ առեւտրի ազատականացում ծառայությունների մատուցման մի շարք ոլորտներում, օրինակ՝ վարձակալության և լիզինգի ծառայությունների, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական եւ տրանսպորտային ծառայությունների մատուցման համար: Սա նշանակում է, որ հայկական ընկերություններն իրավունք կունենան ծառայություններ մատուցել ԵՄ-ում եւ հակառակը:

Գնումների շուկաների հասանելիություն. Հայ գործարարները կկարողանան մասնակցել ԵՄ-ում իրականացվող պետական գնումներին եւ հակառակը: Կտրամադրվի շուկայի լրացուցիչ հասանելիություն աշխատանքային փոխադարձ թույլտվությունների առումով, ինչպես օրինակ ջրամատակարարման եւ հանրային ծառայությունների մատուցման այլ ոլորտներում:

ԱՎԵԼԻ ԱՐԴԱՐ և ԱՊԱՀՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Image
Icon with skyscrapers

Ժողովրդավարության եվ մարդու իրավունքների ամրապնդում

Քաղաքացիները համաձայնագրից կարող են ակնկալել, որ Հայաստանի ու Եվրամիության կողմից ավելի կմեծանա ուշադրությունը ժողովրդավարության անկյունաքարային ուղղությունների նկատմամբ, որոնցից են ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը, արդար դատավարության իրավունքը եւ, ավելի լայն իմաստով, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ:

Ըստ Համաձայնագրի դրույթների՝ կձևավորվի Քաղաքացիական հասարակության անկախ պլատֆորմ, որը բաղկացած կլինի Հայաստանյան եւ ԵՄ կազմակերպություններից, որոնք մշտադիտարկման կենթարկեն Համաձայնագրի իրականացումը եւ կկարողանան առաջարկություններ ներկայացնել ՀՀ իշխանություններին եւ Եվրոպական միությանը:

Ավելի ապահով և անվտանգ միջավայր քաղաքացիների համար

Միջուկային անվտանգության բարելավում. Այս համաձայնագրով ԵՄ-ն հաստատում է հանձնառությունը համագործության հստակ միջոցառումների միջոցով հասցնել Հայաստանի միջուկային անվտանգությունը հնարավոր ամենաբարձր մակարդակի:

Ավելի խորը համագործակցություն հանցավորության դեմ պայքարում. Նոր համաձայնագիրը նախատեսում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հզորացում` հանցագործությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի, այդ թվում կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

Ապրանքների անվտանգության բարելավում ու սպառողների պաշտպանվածության բարձրացում. Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության եւ անվտանգության հետագա պաշտպանությանը: ԵՄ-ն եւ Հայաստանը կամրապնդեն համագործակցությունը համապատասխան համակարգերի միջև փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման եւ շուկաների մատչելիության բարձրացման ուղղությամբ:

Ավելի մեծ թափանցիկություն

Հարկատուների միջոցների առավել արդյունավետ օգտագործում. Նոր Համաձայնագրով ամրագրվում են մրցույթների հրապարակման եւ վերանայման ընթացակարգերի հստակ կարգավորումներ, որոնք թույլ կտան կանխարգելել կոռուպցիան և իրականացնել խտրական մոտեցումներից զերծ պետական գնումներ: Կմշակվեն պետական սուբսիդավորման նոր կարգավորումներ՝ գործընթացների արդարությունն ու թափանցիկությունը ապահովելու նպատակով:

Սպառողների համար ավելի լայն ընտրություն եւ գների իջեցում. Համաձայնագիրը ներառում է առեւտրի համար ոչ անհրաժեշտ խոչընդոտների նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Օրինակ, սպառողական ապրանքների վրա ազդող կարգավորումների վերաբերյալ հանրային խորհրդակցությունները կտարածվեն մյուս կողմը ներկայացնող ընկերությունների վրա, ինչպես նաեւ պիտակավորման բարդ պահանջները կհանվեն: Արդյունքում ավելի շատ ընկերություններ կկարողանան իրենց արտադրանքը ներկայացնել հայկական եւ ԵՄ շուկաներում` ապահովելով մրցունակ գներ:

 

ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

Image
Icon with a plant

Ավելի պաշտպանված միջավայր

Բնապահպանական չափանիշների բարելավում. Համաձայնագիրը կօգնի Հայաստանին գրանցել տնտեսական աճ եւ միաժամանակ՝ ԵՄ չափանիշների ընդունման շնորհիվ բարելավել շրջակա միջավայրը: Հայաստանի կողմից կընդունվեն և կիրականացվեն միջազգային չափանիշներին եւ համաձայնագրերի պահանջներին համապատասխանող շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ: Հայաստանը կձգտի հանել առևտրի խոչընդոտները կլիմայի փոփոխության մեղմացման համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների՝ մասնավորապես կայուն վերականգնվող էներգիայի եւ էներգախնայող արտադրանքի նկատմամբ. ԵՄ-ն եւ Հայաստանը կհամագործակցեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման մակարդակի բարձրացման եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ:

Ավելի մաքուր և ավելի մատչելի էներգիա

Համաձայնագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա էներգիայի մաքուր աղբյուրների զարգացման համար: Այն նաև կբարձրացնի մատակարարման անվտանգության մակարդակը եւ կնվազեցնի կախվածությունը էներգետիկ ներկրումներից:

Ավելի մատչելի էներգիա. Համաձայնագիրը ներառում է դրույթներ, որոնք բարձրացնում են էլեկտրաէներգիայի ոլորտի մրցակցությունը, որն էլ հանդիսանում է Հայաստանի քաղաքացիներին էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով և մատչելի եղանակներից առավել տնտեսողը: Շուկայի ազատականացումն ունի էլեկտրաէներգիայի ցածր գինը հսկողության տակ պահելու և հայ սպառողների համար էլեկտրաէներգիայի դիմաց ցածր գներ ապահովելու ներուժ:

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Image
Icon with university hat

Ավելի լավ կրթություն

Հայկական համալսարանները եվրոպական այլ համալսարանների հետ միասին կմասնակցեն գիտահետազոտական ծրագրերին ԵՄ հետազոտությունների եւ նորարարությունների խոշորագույն՝ ՀՈՐԻԶՈՆ 2020 ծրագրի ներքո (Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 2014-2020 թվականների համար կազմում է մոտ 80 միլիարդ եվրո): Միաժամանակ Հայկական համալսարանները կմասնակցեն EU4Innovation նախաձեռնությանը, որն ուղղակիորեն կապ ունի նորարարական ՓՄՁ-ների զարգացման հետ:

Ավելի մեծ հնարավորություններ հետազոտությունների համար

Հայաստանում կրթության որակի բարելավման համար ԵՄ-ն կստեղծի վերապատրաստման և խորհրդատվության հարթակ:

 

Page Updated:
20.03.2022