This isn't an official website of the European Union

ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի երրորդ հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային առանցքային ծրագրերն ու ներդրումային համագործակցությունը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարության շենքում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի երրորդ հանդիպումը։ Հարթակը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրոպական միության և Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով՝ Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների  համատեքստում խթանելով ներդրումային հոսքեր,  նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսական աճին։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտի կարևոր նշանակության ներդրումները։ Քննարկվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որը թույլ կտա Հայաստանի բարձր լարման էլեկտրահաղորդման ցանցը միացնել վրացական էլեկտրացանցին՝ ապահովելով ոչ միայն Հայաստանի և Վրաստանի միջև, ալյև Հարավկովկասյան տարածաշրջանում էլեկտրաէներգիայի միջսահմանային փոխանակումը հուսալի, դիմակայուն և փոխշահավետ եղանակով։ «Սիսիան-Քաջարան» ճանապարհը, որի համար ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի հետ ստորագրել է յուրաքանչյուրի հետ  236 միլիոն եվրո վարկային համաձայնագրեր, կարևոր ծրագիր է Հայաստանի ազգային և տարածաշրջանային միակցվածության համար: Ճանապարհի այս հատվածի կառուցումն ավարտելուց հետո երկրում ճանապարհորդության հեռավորությունը զգալիորեն կկրճատվի: Օրակարգում էր նաև «Դիմակայուն Սյունիքի շրջանակային վարկը», որը Սունիքի համար ձևավորվող ենթակառուցվածքային նոր ծրագիրն է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության և ՄՖԿ-ների միջև ստորագրված վերջին համաձայնագրերը՝ ԵՄ-Հայաստան ներդրումային համակարգման հարթակի նպատակին համահունչ։ Մասնավորապես, Երևանում էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ընդլայնված աջակցությունը ավելի քան 10 միլիոն եվրո ԵՄ դրամաշնորհի և 25 միլիոն եվրո ԵՆԲ վարկի միջոցով՝ աջակցելու է Երևանի քաղաքապետարանին՝ բարձրացնելու ավելի քան 100 000 մ2 հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը, ինչպես նաև գրեթե 70 միլիոն եվրո ֆինանսական փաթեթ հայկական ընկերությունների համար՝ ֆինանսների հասանելիության բարձրացման համար:

Հանդիպման ավարտին վերահաստատվեց Հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և «Դիմակայության և աճի» նոր ծրագրի շրջանակում Հայաստանում նոր ներդրումային հնարավորությունների հետագա ուսումնասիրման հանձնառությունը։ ՀՀ Իշխանությունները հայտնեցին առևտրի և տնտեսական դիվերսիֆիկացման հետագա ամրապնդման համարանհրաժեշտ որակյալ ենթակառուցվածքների և կապիտալի շուկայի զարգացման նպատակով Հայաստանին հետագա աջակցության անհրաժեշտության մասին։ 2024-2027 թվականների համար ԵՄ-ն կտրամադրի 270 միլիոն եվրո աջակցություն՝ 200 միլիոն եվրո դրամաշնորհային օժանդակություն և 70 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում՝ խթանելու խթանելու ներդրումները միակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում։