This isn't an official website of the European Union

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձն Ամանորին ընդառաջ

Բարև ձեզ,

Հայաստանի սիրելի բարեկամներ,

Տարեմուտի շեմին ցանկանում եմ ջերմագին ողջույններ հղել ձեզ Եվրոպական միության անունից։

Ավարտվող տարին կարևոր ձեռքբերումների տարի է՝ էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունը։  

Մենք աջակցել ենք ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին բազմաթիվ ոլորտներում, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ կրթություն, տրանսպորտ, ավիացիոն  անվտանգություն, միջուկային անվտանգություն, ոստիկանության և արդարադատության ոլորտների  բարեփոխումներ. մենք ներդրում ենք ունեցել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի (մասնավորապես արևային վահանակների) և թափոնների կառավարման ոլորտներում։

Մենք աջակցել ենք զբոսաշրջությանը, տեղական համայնքների զարգացմանը, սոցիալական համահարթեցմանը, երիտասարդությանն ու մշակույթին։ Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրները։ 2023թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 70 մլն եվրո (մոտ 30 միլիարդ ՀՀ դրամ)՝ հայ փախստականների կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանը մոբիլիզացրել է ավելի քան 600 մլն եվրո, ստեղծելով նոր աշխատատեղեր և օգնելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրամադրելով նոր հնարաովրություններ փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանը, կին ձեռներեցներին։ Անցյալ ամիս մենք ստորագրեցինք 70 միլիոն եվրոյի նոր ֆինանսական փաթեթ Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ ֆինանստների հասանելիության հետագա բարելավման համար:

Բացի այդ, մենք հայտարարեցինք 270 մլն եվրո բյուջե նախատեսող Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիրը ՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունն ու այն Եվրոպային ավելի մերձեցնելու նպատակով։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերի շրջանակում մենք շարունակել ենք  ներգրավվել գործընկերների հետ, և Հայաստանում ԵՄ առաքելությունը  շարունակել է իրականացնել իր մանդատը՝ ապահովելով մարդկանց անվտանգությունն ու նպաստելով վստահության ամրապնդմանը։ Վերջերս այն իրականացրեց իր  4000-րդ պարեկությունը։

Եվ վերջապես, մենք գործարկել ենք Խաղաղության եվրոպական գործիքակազմը Հայաստանի համար, մեկնարկեցինք մուտքի արտոնագերի  ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է առանց վիզայի ճամփորդելու հնարավորության ներդնումը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող անվտանգային և շարժունակության պայմաններ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Հայաստանի բոլոր շահառուներին  և իմ գործընկեր՝ ԵՄ երկրների դեսպաններին, գերազանց համագործակցության ու նվիրումի համար։ Ուզում եմ ընդգծել մեր անսասան հավատը Հայաստանի հսկայական ներուժի նկատմամբ։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, որտեղ կան կայուն տնտեսական աճի, սոցիալական համահարթեցման և ժողովրդավարական զարգացման հնարավորություններ։ Մենք միավորված ենք մեր ընդհանուր արժեքներով և խաղաղության ու կանոնահեն միջազգային կարգի նկատմամբ մեր հավատով։ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է։

Թող Նոր Տարին ձեզ և ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, բարեկեցություն և թող այն ամրապնդի ձեր երազանքներին հետամուտ լինելու ձեր նվիրումը։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Ուղերձը կարող եք դիտել հղումով