This isn't an official website of the European Union

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը գործում է ի նպաստ Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության, հարաբերությունների և գործընկերության զարգացման։ Մենք նպատակ ունենք Ձեզ տրամադրել ճշգրիտ և հեշտ հասանելի տեղեկատվություն՝ Եվրոպական միության, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Մենք աշխատում ենք խթանել ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր շահերի և համընդհանուր արժեքների վրա։ Մենք նաև աշխատում ենք՝ աջակցության, համագործակցության և զարգացմանն ուղղված ծրագրերի միջոցով բարելավելու ՀՀ քաղաքացիների կյանքը և մեծ նշանակություն ենք տալիս այն ծրագրերին, որոնք վերաբերում են մարդկանց առօրյա կյանքին, ինչպես նաև նպաստում կայուն արդյունքների ստեղծմանը՝ բերելու դրական տևական ազդեցություն։ Իմ առաքելությունն է ձեռք ձեռքի աշխատել բոլոր հայ գործընկերների հետ՝ ամրապնդելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր շահերի և համընդհանուր արժեքների վրա։

ԵՄ-ն և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավվել են և՛ որակապես, և՛ քանակապես։ ՀԸԳՀ-ն (ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին և հանգամանալից կերպով կիրարկվում  է։ Համաձայնագիրը ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացման հիմնական գործիքն է։

2023 թվականի փետրվարին ստեղծվել է Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն արդեն նպաստել է սահմանամերձ շրջաններում ապահովության և մարդկանց անվտանգության բարձրացմանը։

Եվրոպական խորհրդի Նախագահ Շառլ Միշելը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նպատակ ունեն օգնել՝ գտնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիներ։

Մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։ ԵՄ անդամ տաս երկիր և այլ գործընկերներ միացել են մեզ՝  նախաձեռնելու «Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որը կենտրոնացվել է հարավի՝ Սյունիքի մարզի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ՝ համախմբելով ավելի քան 100 միլիոն եվրո միջոցներ: Ուրախ եմ նշել, որ ԵՄ-ի ընթացիկ ծրագրերի ընդհանուր փաթեթն արդեն կազմում է ավելի քան 300 միլիոն եվրո արժեքի դրամաշնորհային աջակցություն: Բացի այդ, մենք համախմբել ենք շուրջ 350 մլն եվրո արժողությամբ խառնուրդ վարկեր և դրամաշնորհային միջոցներ՝ իրականացնելու  Եվրոպական ներդրումային ծրագիրը, և այս առնչությամբ մինչև ծրագրի ավարտը նպատակ ունենք արագացնելու մեր հայ գործընկերների և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր համատեղ աշխատանքները:

Հայաստանն այն երկիրն է, որը ես շատ լավ եմ ճանաչում՝ շնորհիվ Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ իմ ունեցած նախկին ներգրավվածության, ինչպես նաև հայկական մշակույթի ու պատմության նկատմամբ իմ ունեցած հիացմունքի և գիտելիքների արդյունքում: Ինձ համար պատիվ է ծառայել որպես Հայաստանում ԵՄ դեսպան և հնարավորություն ունենալ ավելի խթանելու Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերն՝ ի շահ քաղաքացիների: