Ճամփորդություն և ուսում
Ճամփորդություն և ուսում
Ընդլայնված շարժունակություն ԵՄ-ի հետ
2011թ. Հայաստանի հետ ստորագրվեց «Շարժունակության շուրջ գործընկերություն» համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի, երկու կողմերը ստանձնում են հանձնառություն բարելավել քաղաքացիների տեղաշարժը երկու ուղղություններով՝ միաժամանակ աշխատելով ապահովել միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում, այդ թվում անկանոն միգրացիայի կանխարգելում և կրճատում։
2014թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «ԵՄ և ՀՀ-ի միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի, Շենգենյան վիզաների դիմումները պարզեցված ընթացակարգով ընդունող երկրներն են. Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան և Շվեդիան: Համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Լիխտենշտեյնի և Շվեյցարիայի նկատմամբ։
Համաձայնագրով նախատեսվում է քաղաքացիների կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգ Շենգենյան գոտու երկրներ այցելությունների համար։
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիր։
Ուսում
Էրազմուս+
«Էրազմուս+»-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով։ Վերջին 30 տարիներին ծրագիրն ապահովել է կենսակերպը փոխող փորձառություն ավելի քան 10 միլիոն մասնակցի համար և կշարունակի առաջարկել հնարավորություններ անհատներին և կազմակերպություններին հաջորդ 2021-2027թթ․ յոթնամյակում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության կայքում և Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում։
Հավելյան տեղեկությունների համար կարող եք դիմել Հայաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակի
Ուսում Եվրոպայում
«Ուսում Եվրոպայում» ԵՄ ծրագիրը տեղեկատվություն է տրամադրում եվրոպական 33 երկրում ուսումնառության հնարավորությունների մասին։ Այդ երկրները մասնակից են «Էրազմուս+» ԵՄ ծրագրին և աջակցում են ամբողջ աշխարհի գործընկեր երկրների ուսանողներին ուսում ստանալ Եվրոպայում։ Այստեղ կարող եք ստանալ գործնական տեղեկություն, որը կօգնի նախապատրաստվել դասընթացներին Եվրոպայում։
EU Information Centre
The EU has European information centres called EUi (former European Documentation Centres - EDCs) throughout the EU and in third countries. The European Info (EUi) is a European information relay set up in universities, institutes, research institutes, professional schools, etc. to promote teaching, research, awareness of the EU.
An EUi was opened by the EU Delegation in November 2007, in the Centre for European Law and Integration (CELI).