Մեր մասին
Ով ենք մենք
2009թ․ դեկտեմբերի 1-ից՝ Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտելուց հետո, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը վերափոխվեց Եվրոպական միության պատվիրակության Հայաստանում, որի գործառույթն ընգրկում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր ոլորտները։ Եվրոպական միության՝ աշխարհում գործող 144 պատվիրակություններից մեկն է Երևանում գործող պատվիրակությունը։
Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում
Դերը և պատասխանատվությունը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կարևոր դեր է կատարում Եվրոպական միությունը Հայաստանում ներկայացնելու, ԵՄ արժեքները խթանելու, ինչպես նաև երկրում կապեր և գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների տիրույթում ոլորտային քաղաքականության բոլոր ուղղությունների համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների, ինչպես նաև՝ մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության։ Նպատակաուղղված լինելով ապահովել Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների երկարաժամկետ հիմքը՝ 2021թ մարտի 1-ից ուժի մեջ մտավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխարինելով 1999թ․ ուժը կորցրած Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մանդատը ներառում է հետևյալը՝
- Խթանել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև՝ պահպանելով կառավարական հաստատությունների հետ համագործակցության լայն տիրույթը, մեծացնելով ԵՄ-ի, ինչպես նաև նրա կառույցների քաղաքական ուղղությունների, գործունեության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը։
- Կազմակերպել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մշտադիտարկումը։
- Աջակցել ՀԸԳՀ-ի իրականացմանը՝ Եվրոպական միության ֆինանսական գործիքների ներդրման միջոցով։
Մեր գրասենյակը
Եվրոպական միության պատվիրակության կառուցվածքը Հայաստանում
- Պատվիրակության ղեկավար։
- Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժին։
- Համագործակցության բաժին։
- Ֆինանսա-պայմանագրային և աուդիտի բաժին։
- Վարչական բաժին։